Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հալեպահայ երեխաների համար կազմակերպվել է ասմունքի փառատոն

Հալեպահայ երեխաների համար կազմակերպվել է ասմունքի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 20  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում կայացել է «Բնության երգը» ասմունքի  մանկական փառատոնը, որը կազմակերպել էր Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության թատերական միավորի գրական հանձնախումբը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Այն տեղի է ունեցել «Գևորգ Եսայան» սրահում, բեմադրիչ Մանվել Քեշիշյանի ղեկավարությամբ: 

Չնայած Հալեպի անվտանգության և կենցաղային ծանր պայմաններին, գաղութի մշակութային կյանքը շարունակում է զարդարվել գեղարվեստական ձեռնարկներով:

Հալեպում,  մասնավորապես, հայաշատ թաղամասերում, այս տարվա ամռան համեմատ ռմբակոծությունները թուլացել են: Քաղաքի ծայրամասերում, սակայն, 24 ժամ շարունակ հրթիռակոծման, ռմբակոծման անտանելի ձայներ են լսվում: Հոսանքը և ջուրը քաղաքում ընդհատումներով լինում են: Իսկ սնունդն այժմ ավելի առատ է: Ընդեղեն, մսեղեն, կանաչեղեն, մրգեղեն, թեպետ բարձր գներով, հնարավոր է ձեռք բերել: Որոշ գործարաններ վերսկսել են աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am