Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Վայոց ձորի և Տավուշի գյուղատնտեսությունները կունենան ավտոմատ օդերեւութաբանական կայաններ

Վայոց ձորի և Տավուշի գյուղատնտեսությունները կունենան ավտոմատ 
օդերեւութաբանական կայաններ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու ավտոմատ օդերեւութաբանական կայաններ շուտով կտեղադրվեն Վայոց ձորի և Տավուշի մարզերում, որոնք կչափեն գյուղատնտեսական տարածքների օդի և հողի խոնավությունն ու ջերմաստիճանները, ճառագայթման աստիճանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը«Հինգ տարի անընդմեջ ավտոմատ կերպով չափումներ կատարող կայանները կտեղադրվեն ոչ թե հիդրոմետ ծառայության ցանցում, այլ հենց խոշոր գյուղատնտեսական տարածքներում, որպեսզի հնարավոր լինի առավել իրատեսական տեղեկատվություն ստանալ և այն համեմատել մեզ մոտ եղած տվյալների հետ: Այս փորձից հետո հնարավոր կլինի եզրակացություններ անել հետագայում իրականացվող հետազոտությունների վերաբերյալ», - ասաց Զարուհի Պետրոսյանը:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի խոսքերով` տվյալ սարքերը կլուծեն միկրոկլիմայական խնդիրներ: Եվ եթե իրենք եղանակային կանխատեսումները կատարում էին Վայոց ձորում 3 և Տավուշի մարզերում 4 կայանների տվյալների հիման վրա, ու դրանք տարածվում էին ամբողջ տարածքների վրա, ապա այս դեպքում միջանկյալ կետերում կունենան կետեր, որոնք ավելի ճշգրիտ կչափեն գյուղատնտեսական տարածքների մթնոլորտային տվյալները: «Սարքերի տեղադրման համար մենք ընտրել ենք այնպիսի տարածքներ, որոնք տվյալ մարզերի և ընդհանրապես հանրապետության համար կարևորվում են գյուղատնտեսության իմաստով», - այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի ՄԱԶԾ Կլիմայի փոփոխությունների ծրագրի համակարգող Դիանա Հարութունյանը:

Բացի այս երկու կլիմայական ռիսկերի իմաստով կարևոր տեղանքներում ավտոմատ օդերեթաբանական կայաների տեղադրումից, Օքսֆամի աջակցության շնորհիվ մոտակա ժամանակ նախատեսվում է քսանհինգ կայանների սարքավորումների վերազինում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am