Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Նյու Յորքում նավթի արժեքն ընկել Է 2011 թ. հոկտեմբերից ի վեր ամենացածր նշագիծ

Նյու Յորքում նավթի արժեքն ընկել Է 2011 թ. հոկտեմբերից ի վեր ամենացածր նշագիծ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի մատակարարման տեխասյան բաց գույնի նավթի (WTI) արժեքը նոյեմբերի 4-ին Նյու Յորքում կայացած սակարկությունների արդյունքում նվազել է 1,59 դոլարով (2,02 տոկոսով)՝ բարելի դիմաց մինչեւ 77,19 դոլար՝ կապված շուկայում նավթի գերավելցուկի վերաբերյալ ներդրողների երկյուղների հետ:

WTI-ի այս գինը նվազագույնն Է 2011 թվականի հոկտեմբերից ի վեր: Ըստ որում, սակարկությունների ընթացքում Էներգակրի արժեքը հասել Է նաեւ ավելի ցածր նշագծի՝ բարելի դիմաց 76,22 դոլար: Այս տարվա հունիսից նավթի արժեքի ընդհանուր նվազումը կազմել է արդեն շուրջ 30 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am