Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրամիությունը ԱՀԿ հայց է ներկայացրել Ռուսաստանի նկատմամբ

Եվրամիությունը ԱՀԿ հայց է ներկայացրել Ռուսաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Ռուսաստանի նկատմամբ հայց է ներկայացրել Եվրոպայի երկրներից ՌԴ գյուղատնտեսական ու արդյունաբերական ապրանքների, մասնավորապես, թղթի, արմավենու յուղի, սառնարանների եւ սառցարանների մատակարարման մաքսատուրքերի բարձրացման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հաղորդել է Reuters գործակալությունը: ԱՀԿ-ի հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել Է այն բանում, որ նրա կողմից սահմանված մաքսատուրքերը զգալիորեն գերազանցում են մի քանի արտադրատեսակների համար թույլատրվածները:

Ըստ ԱՀԿ-ի կանոնների՝ ծագած հակասությունների լուծման համար հատկացվում Է 60 օր: Եթե կողմերը համաձայնության չեն գալիս, ապա գործը հանձնվում Է ԱՀԿ-ի մարմինների շրջանակներում  վեճերի լուծման գծով փորձագետների միջնորդական խմբի քննությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am