Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ամերիկացի գիտնականները համակարգչային «շրջափոկ» են ստեղծել մարդու հետ շան հաղորդակցման համար

Ամերիկացի գիտնականները համակարգչային «շրջափոկ» են ստեղծել մարդու հետ շան հաղորդակցման համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները փորձել են մարդու եւ շան միջեւ փոխըմբռնումն ու փոխգործակցությունը բարելավել համակարգչի օգնությամբ: Նրանք ստեղծել են համակարգչային պլատֆորմի գործող մոդել, որը, նրանց խոսքով՝ թույլ է տալիս, որ մարդը եւ կենդանին հաղորդակցվեն նույնիսկ հեռավորության վրա՝ չտեսնելով միմյանց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:    

Այդ պլատֆորմը կատարված է շան շրջափոկի ձեւով՝ զանազան տվիչներով: Մարդը դրա միջոցով կարող Է մշտապես տեղյակ լինել, թե ինչ Է անում իր շունը. կանգնած Է, պառկած, թե գնում Է հետքով: Ստեղծողների խոսքով՝ սարքը թույլ է տալիս հետեւել նաեւ շան ֆիզիկական եւ նույնիսկ հուզական վիճակին, ներառյալ այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են երակազարկը եւ մարմնի ջերմաստիճանը, սթրեսը կամ ուրախ գրգռմունքի նշանները:   

Իր հերթին շան ուղեկցորդը կարող Է նրան ազդանշաններ եւ հրամաններ տալ շրջափոկում ներսարված բարձրախոսների եւ տատանակների միջոցով:

Աշխատանքի մասին հաշվետվությունը հրապարակվել Է IEEE Intelligent Systems գիտական բանբերում, որը հրատարակվում է Ինժեներ-Էլեկտրատեխնիկների եւ Էլեկտրոնագետների պրոֆեսիոնալ ասոցիացիայի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am