Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հանդբոլի Ալավերդու պատանեկան հավաքականը` ժամկետից շուտ Հայաստանի չեմպիոն

Հանդբոլի Ալավերդու պատանեկան հավաքականը` ժամկետից շուտ Հայաստանի 
չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու թիմը (մարզիչ` Աշոտ Հակոբան) Հայաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր համար ապահովել է չեմպիոնի կոչումը: Իսկ ահա, մրցանակային մյուս երկու տեղերին հավակնում են երեք թիմ: Ալավերդցիները 4-րդ անընդմեջ հաղթանակ տարան` 29:15(15:8) հաշվով առավելության հասնելով ՀՄԴ-ի թիմի նկատմամբ: Վերջինն առաջնությունում 4-րդ պարտությունը կրեց: Բոլոր խաղերը տանուլ է տվել և վաստակած միավոր չունի նաև ԼՂՀ-ի ընտրանին:

 Ստուգատեսի վերջին օրն անհաջողակ երկու թիմերը կմրցեն իրար հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան:  Դրամատիկ ընթացք ունեցավ Վանաձոր-ԽՄՕՄՄ խաղը: Վանաձորի հավաքականը թեև մրցակցին մեկ գնդակի տարբերությամբ զիջեց առաջին խաղակեսում (14:15), սակայն հանգստից հետո ետ բերեց կորցրածը: Խաղն ավարտվեց 25:25 հաշվով: Մեդալների համար պայքարող երկու թիմի համար էլ ոչ-ոքի արդյունքը ձեռնտու չէր:

Ալավերդու հավաքականը վաստակել է 8 միավոր, ապա հաջորդում են Աջափնյակի (6), ԽՄՕՄՄ-ի (5), Վանաձորի (5), ԼՂՀ-ի (0), ՀՄԴ-ի (0) թիմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am