Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանում ավելացել են ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքերը

Հայաստանում ավելացել են ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավոր իրավունքի սեփականության պաշտպանության ոլորտում նվազել են հեղինակային իրավունքի խախտման դեպքերը, մինչդեռ ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքերը գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը՝ ներկայացնելով 2014 թ. առաջին 9 ամիսների ընթացքում մտավոր սեփականության ոլորտում կատարված խախտումները:  Նա տեղեկացրեց, որ այդ ընթացքում ոստիկանության  կողմից բացահայտվել է  ապրանքային նշանների ապօրինի օգտագործման  9 և հեղինակային իրավունքի խախտման 5 դեպք:

«2010-2014 թթ. բացահայտվել է մտավոր սեփականության իրավունքի խախտման  շուրջ 75 դեպք, որոնցից 49 դեպքը վերաբերել են հեղինակային և հարակից իրավունքների խախտումներին, 22-ը` ապրանքային նշանների ապօրենի օգտագերծման դեպքերին, և 4-ը` արտոնագրային իրավունքի խախտումենրին:  Հեղինակային իրավունքի խախտոմները հիմնականում եղել են ծրագրերի կեղծման դեպքեր: Օրինակ «Մայքրոսոֆթ»-ը դիմել է մեզ` նշելով, որ իր ծրագերերը կեղծվել են այլ անձանց կողմից և վաճառվել: Մյուս տարածված օրինակը կաբելային օպերատորների կողմից հեռուստաալիքների վերահեռարձակումն է առանց թույլտվությունների և գրքերի կեղծումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վարդերեսյանը:

Ոստիկանության փոխգնդապետը նշեց, որ բավականին շատ են կեղծման դեպքերը օծանելիքի և կոսմետիկ միջոցների ոլորտում: «Այս պարագայում ևս շատ են  կեղծման երևույթները: Մեզ դիմել են հայտնի ապրանքանիշերի ընկերություններ` պաշտպանելու համար իրենց իրավունքները: Սակայն, պետք է նշեմ, որ այս դեպքում քրեական գործեր հարուցվում են միայն այն պարագայում, երբ դիմում է տուժողը, այսինքն քրեական գործ չի կարող հարուցվել առանց տուժող կողմի բողոքի: Սակայն տուժողները հաճախ չեն դիմում ոստիկանության կամ որոշում են այլ ուղիներով լուծել իրենց հարցերը, որն էլ հնարավորություն չի տալիս ոստիկանությանը միջամտել»,- պարզաբանեց նա:

ՀՀ մտավոր սեփականության ոլորտում պատասխանատվություն նախատեսված է երեք տիպի օբյեկտների ապօրինի օգտագործման համար` հեղինակյին և հարակից իրավունքների խախտումներ, ապրանքային նշանի ապօրինի օգտագործում և արտոնագրայն իրավունքի խախտումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am