Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ ծրագիր են իրականացնում

Ֆինանսների նախարարությունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը համատեղ 
ծրագիր են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն»-ի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Գործարար կառավարում» թեմայով 4-ամսյա ուսումնական ծրագիրը : Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  ծրագրի նպատակն է աջակցել դասընթացի մասնակիցներին տիրապետել շուկայագիտության, ֆինանսների և կառավարման բիզնես հիմունքներին` ամրապնդելով իրենց ռազմավարական մտածողության հմտությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Լևոն Բարխուդարյանի խոսքով` ուսումնական կենտրոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի գործակցությունը սկիզբ է դրվել դեռևս անցած տարվանից ստորագրված համագործակցության համաձայնագրով, որով նախատեսվում է համատեղ իրականացնել ուսումնական ծրագրեր, գիտահետազոտական աշխատանքներ, անցկացնել գիտաժողովներ և կոնֆերանսներ: «Այս քայլով ուսումնական գործընթացներում նոր մշակույթ է ձևավորում` հնարավորություն ընձեռելով ոչ միայն համակարգի աշխատակիցներին, այլև բիզնեսի ներկայացուցիչներին ձեռքբերել նաև  միջազգային որակի կրթություն և այն հաջողությամբ կիրառել առօրյա աշխատանքում: Դասընթացում ներառված են ինչպես գործարար կառավարման խտացրած ծրագրեր, այնպես էլ հարկային, մաքսային վարչարարության նորույթներ, որոնք կօգնեն ընդլայնել մասնակիցների բիզնես գիտելիքներն ու հմտությունները և կնպաստեն բիզնեսի առավել արդյունավետ կառավարմանը»:

Ըստ ՀԱՀ դասախոս Արփի Բալյանի, կրթական ծրագիրը մշակված է բացառապես երկու կառույցների համագործակցության շրջանակում. «Ֆինանսների նախարարության գաղափարն է` մշակել այնպիսի կարճաժամկետ ուսումնական ծրագիր, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին ձեռք բերել ավելի շատ կիրառական գիտելիքներ և ծանոթանալ միջազգային բիզնես նորարարություններին»:

Ծրագիրը հաջողությամբ ավարտողներին Հայաստանի ամերիկյան համալսարանի և ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի կողմից կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am