Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գևորգ Կոստանյանը Շանթ Հարությունյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Գևորգ Կոստանյանը Շանթ Հարությունյանի գործում քաղաքական ենթատեքստ չի 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շանթ Հարությունյանի դատավարության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Քրեական հետապնդման հարուցման և իրականացման գործընթացում որևէ քաղաքական գործոն կամ ենթատեքստ չի կարող լինել: Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված, ապացույցներով և տեսագրություններով հագեցած է. եթե դրանք ինքներդ համադրեք ապացուցողական տեսակետից, կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ չի կարող այստեղ լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոստանյանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խուլիգանության մեջ մեղադրված «Ցեղակրոն» կուսակցության նախագահՇանթ Հարությունյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am