Կառավարությունն ԵՏՄ-ին անդամակցության նախաշեմին հաստատեց սննդի անվտանգության ամբողջական փաթեթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նախաշեմին Հայաստանի կառավարությունը հաստատեց ամբողջական փաթեթ, որը վերաբերում է սննդի անվտանգության ոլորտին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հաստատվեցին ԵՏՄ անդամ չհանդիսացող և ՀՀ-ի միջոցով ԵՏՄ անդամ երկրներ արտահանվող կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների կարանտին բուսասանիտարական հսկողության ընթացակարգերը:
Հաստատվեց նաև ԵՏՄ անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետության տարածք փոխադրվող հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի օրինակելի ձևը: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատկան մարմիններին՝ հրավիրել գործարարներին և տեղեկացնել, թե ինչ է նրանց սպասվում ԵՏՄ-ին անդամակցելիս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում