Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագան խոստումնալից է. Անրի Ռենո

Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագան խոստումնալից է. Անրի Ռենո

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի բավականին ուժեղ գործընկերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս Հայաստանն ընդգծել է իր խորը կապը և պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ: Հայաստանի` ԵՄ-ի հետ գործընկերությունը շարունակելու այդ ցանկությունն արտացոլվեց անցյալ տարի Վիլնյուսում կայացած ԱլԳ գագաթնաժողովի հայտարարության մեջ, որում հստակ նշված են Հայաստան-ԵՄ ապագա համագործակցության ոլորտները: Իսկ այդ հայտարարության դրույթների կենսագործումը գալիք ժամանակի խնդիր է»,- ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դիրքորոշմանն այս հարցի կապակցությամբ, ապա Նախագահ Օլանդը հստակ հայտարարել է, որ Հայստանանին պետք է հնարավորություն ընձեռվի Ասոցացման պայմանագիրը ստորագրելու:  «Ես կարծում եմ, որ սա առանց երկիմաստությունների արված կարևոր հայտարարություն էր, որը լսելի եղավ ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից շատ հեռու: ԵՄ խնդիրն է պահպանել սերտ հարաբերություններ Հայաստանի հետ: Ես կարող եմ ասել, որ ապագան խոստումնալից է Հայաստանի համար»,- խոսքն ամփոփեց Անրի Ռենոն:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նա այդ պաշտոնը վարում է 2010 թվականի հոկտեմբերի 25-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am