Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետականության կայացման գործում սահմանադրական զարգացումների արհամարհումն անգրագիտություն է. Ռուստամյան

Պետականության կայացման գործում սահմանադրական զարգացումների 
արհամարհումն անգրագիտություն է. Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրական իշխանափոխությունը երբեք չի կարող սահմանափակվել անձի փոփոխությամբ, և բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Սերժ Սարգսյանից հետո փոխվելու է նաև իշխանությունը, լավ չեն ուսումնասիրել անկախ Հայաստանի անցած ճանապարհը: Այս մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Իրական իշպանափոխությունը պետք է զուգորդվի համապատասխան համակարգային փոփոխությամբ: Դրա համար ենք համոզված, որ ժողովրդին ծառայող իշխանափոխությունը պետք է լինի ամբողջական: Ամբողջական ոչ միայն մարդանց փոփոխությամբ, այլ` հակամարգի, որպեսզի նույնը չկրկնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ ներկայիս համակարգով իշխանությունը մենաշնորհային է, որը բերել է իշխող կուսակցության և պետության նույնացմանը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը՝ Ռուստամյանն ընդգծեց, որ  միջազգային փորձն աչքի առաջ ունենալով՝ անգրագիտություն կամ կանխամտածված վնասարարություն է պետականության կայացման գործում արհամարհել կամ նսեմացնել սահմանադրական զարգացումների հասկացությունը: «Սահմանադրական զարգացում ասվածը լուրջ հասկացություն է: Այն երաշխավորում է, որ ստվերային բնույթ ունեցող ներհասարակական, ներպետական հարաբերությունները փոխարինվեն սահմանադրական իրավահարաբերություններով: Այսպես են պետություն դառնում, այս ճանապարհով է պետությունը զարգանում»,- ընդգծեց Ռուստամյանը:

Նա իր ասածը չընկալելը բնութագրեց աշուղ Ջիվանիի խոսքերով. «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ նույնն է, գոհարն էլ նույնն է»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am