Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մարդու իրավունքների եվրոհանձնակատարը մեկնում է Ադրբեջան

Մարդու իրավունքների եվրոհանձնակատարը 
մեկնում է Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հոկտեմբերի 22-24-ը կայցելի Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Եվրոհանձնակատարի` Ադրբեջան այցի ծրագիրը չի բացահայտվում:

Մինչ այդ Ն. Մուժնիեկսը Բաքու էր ժամանել 2013 թվականի մայիսին եւ հանդիպումներ էր անցկացրել պաշտոնական անձանց ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի արդյունքներով Ադրբեջանի իշխանություններին հանձնարարություններով զեկույց էր պատրաստվել:

Գործակալությունը հայտնել է, որ միջազգային Freedon House իրավապաշտպան կազմակերպությունը եւ «Բաց հասարակություն» հիմնադրամը հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում կազմակերպում է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման վիճակի հետ կապված քննարկումներ: Նշվում է, որ «մտքերի փոխանակությունը պայմանավորված է վերջին մեկ տարում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կտրուկ վատթարացման եւ քաղաքացիական հասարակության վրա շարունակվող ճնշման հետ»: Այս տարի Վաշինգտոնում դա արդեն երրորդ նման լսումներն է Ադրբեջանի գծով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am