Բրիտանական փոստը եւ Amazon-ը Ծննդյան տոների նախաշեմին կվարձեն 30 հազար աշխատակիցների
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը եւ Amazon օնլայն-ռիթեյլերը հայտարարել են, որ Ծննդյան տոների նախաշեմին կստեղծեն ավելի քան 30 հազար ժամանակավոր աշխատատեղ:
«Ծննդյան տոներն ամենալարված ժամանակն Է Թագավորական փոստի համար: Մենք ողջ տարին նախապատրաստվում ենք այն բանին, որ առավելագույն որակյալ ծառայություններ մատուցենք մեր հաճախորդներին: Ծննդյան տոներին մենք լուրջ ֆինանսական ներդրումներ ենք անում լրացուցիչ ռեսուրսներում, որպեսզի հաջողությամբ իրականացնենք մեծաթիվ տոնական փոստային առաքումները: Դա ենթադրում Է հազարավոր լրացուցիչ աշխատակիցների վարձում»,-հոկտեմբերի 20-ին լրագրողներին ասել Է Royal Mail-ի առաքման ծառայության ղեկավար Սյու Ուելին:
Թագավորական փոստը կվարձի 19 հազար լրացուցիչ աշխատակից, իսկ Amazon-ը, որն այժմ ակտիվորեն ընդլայնում Է իր ներկայությունը Մեծ Բրիտանիայում՝ 13 հազար:
«Անցյալ տարի Ծննդյան տոներին նախորդած ամենալարված օրերից մեկի ընթացքում հաճախորդները պատվիրել Էին 4,1 միլիոն առարկա, այսինքն՝ վայրկյանում միջին հաշվով 47 պատվեր Էր ստացվում»,-պատմել Է Amazon-ի առաքման ծառայության ղեկավար Ջոն Տագավան:
Նա նաեւ հայտնել Է, որ հարյուրավոր ժամանակավոր աշխատակիցներ մշտական աշխատատեղ ստանալու շանս ունեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում