Սպորտ

Մենք գիտենք, որ դժվար է լիենլու. Դիկ Ադվոկատ

2 րոպեի ընթերցում

Մենք գիտենք, որ դժվար է լիենլու. Դիկ Ադվոկատ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը վստահեցնում է, որ Սերբիայի հավաքականը մեծ լրջությամբ է մոտենում Հայաստանի հետ խաղին:

«Մենք գիտենք, որ դժվար է լիենլու: Շատ լուրջ ենք նախապատրաստվում Հայաստանի հետ խաղին: Այն ուժեղ թիմ է, և դա ցույց են տալիս անցած տարի գրանցած արդյունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախախաղային ասուլիսի ժամանակ նշեց Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:

Վերջինիս խոսքով` սերբերը հանդես չեն գա այն նույն կազմով, որով հանդես էին եկել Ֆրանսիայի դեմ խաղում:

«Մենք տեղյակ չէինք, որ Սերբիայի Նախագահն է լինելու մարզադաշտում: Եթե նա գա, ապա վստահ եմ, մեզ կերկպագի: Ճիշտ է Հայաստանի հավաքականի շատ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն, սակայն թիմը խաղում է տանը և փորձելու է հաղթել»,- ասաց նա:

Ադվոկատը վստահ է` Սերբիայի հավաքականի կազմում սերնդափոխությունը կայացել է, և բոլոր նախադրյալները կան լավ թիմ կառուցելու համար: «Իմ առաջ խնդիր չի եղել դրված` հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, սակայն այժմ մենք լավ խմբում ենք հայտնվել, իսկ եթե մենք չկարողականք հաղթահարել ընտրական փուլը, ապա, պարզապես, լավ չի լինի»,- եզրափակեց հոլանդացի մասնագետը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստան-Սերբիա հանդիպումը կմեկնարկի հոկտեմբերի 11-ի ժամը 20:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում