Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանի մասնակցությունը Բաքվի խաղերին կորոշվի ընդհանուր քննարկման միջոցով. Ծառուկյան

Հայաստանի մասնակցությունը Բաքվի խաղերին կորոշվի ընդհանուր քննարկման 
միջոցով.  Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայտնի կդառնա միայն մարզաշխարհի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համատեղ քննարկումից հետո: «Ես` որպես Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, համաձայն եմ, որ մեր մարզիկները մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: Մենք ունենք շատ լավ մարզիկներ, ովքեր պատրաստված են և պատրաստ են ցանկացած երկրում մասնակցելու մրցաշարերի: Սակայն այդ ամենից զատ, ցավոք, այլ հարցեր էլ կան, այդ պատճառով ես պետք է քննարկեմ մարզիկների և մարզիչների հետ և վերջնական հայտարարի գամ իրենց հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս նաև դիմեց ՄՕԿ-ի նախագահին` խնդրելով Ադրբեջանի  օլիմպիական կոմիտեի նախագահին փոխանցել իր հետևյալ խոսքերը. «Ես կցանակայի դիմել ՄՕԿ-ի նախագահին, որ պարոն Բախը իմ խոսքերը փոխանցի Ադրբեջանի օլիմպական կոմիտեի նախագահին. հարևան երկրները մասնակցության համար պետք է խաղաղ բանակցային կարգով միմյանց հետ քննարկեն և գան ընդհանուր հայտարարի, քանի որ սպորտը համերաշխություն է բերում»:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Որոշումն ընդունվել է  Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստումՆախնական ծրագրի համաձայն, Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 15 օլիմպիական և 2 ոչ օլիմպիական մարզաձեւեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am