Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերբիան մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել

Սերբիան մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հոկտեմբերի 2-ին Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանում Սերբիայի դեսպանատուն բացելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին Թվիթերի միկրոբլոգում հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Սերբիայում: Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am