Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին 2014թ. դիմել է 210 ՀԿ

Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին 2014թ. 
դիմել է 210 ՀԿ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նույն օրը տեղի է ունեցել մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվել են Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվել հայտատու կազմակերպությունների անունները:

Դրամաշնորհային մրցույթին դիմել է 83 հասարակական կազմակերպություն։ Ըստ ոլորտների՝ գրանցվել է հետևյալ պատկերը. ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգեր՝ 12, բնապահպանության ոլորտ՝ 16, վերարտադրողական առողջությանը վերաբերող՝ 10, գյուղական համայնքների խնդիրներին առնչվող՝ 24, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված 10, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված անվանակարգերում՝ 11 ծրագիր: ՀԿ-ների մեծ մասը մարզերում գործող կազմակերպություններ են։ Հատկապես ակտիվ են Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի ՀԿ-ները։

Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները և ոլորտային մասնագետները կուսումնասիրեն հայտերը, և կորոշվեն հաղթող կազմակերպությունները: Այս տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն երրորդ անգամ է հայտարարում դրամաշնորհային մրցույթ։ Ընդհանուր առմամբ միայն 2014թ. դրամաշնորհ ստանալու համար հիմնադրամին դիմել է մոտ 210 ՀԿ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am