Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առևտրականները ԱԺ-ի դիմաց շարունակում են բողոքի ակցիան

Առևտրականները ԱԺ-ի դիմաց շարունակում են բողոքի ակցիան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատակիցներ Ազգային ժողովի դիմաց շարունակում են իրենց բողոքի ակցիան: Առևտրականները բողոքում են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրենքից, որն արդեն վավերացվել է Ազգային ժողովի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առևտրականները պահանջում են հետ կանչել օրենքը կամ մշակել նոր օրենքի նախագիծ, որը կբավարարի իրենց պահանջները: Սեպտեմբերի 29-ին նրանց հետ հանդիպել են ԲՀԿ և ՀԱԿ պատգամավորները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նրանց տեղեկացրել է, որ իրենք երկու օրենքի նախագիծ են մշակում, որոնցով լուծում կստանան բոլոր խնդիրները:

ԱԺ ոչ իշխանական ուժերն այժմ ստորագրահավաք են կազմակերպում, որպեսզի սեպտեմբերի 30-ին ժամը 18:30-ին արտահերթ նիստ հրավիրեն վերը նշված օրենքի նախագծերի քննարկման համար:

Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը։ Օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից իջեցնել 1 տոկոսի, միաժամանակ տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Փոքր ու միջին ձեռնարկությունները այսուհետեւ պարտավոր են փաստաթղթեր ներկայացնելառանձին ապրանքների վերաբերյալ։ Փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունն առաջին անգամ նախազգուշացում է ստանալու, երկրորդ անգամ՝ տուգանվելու 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am