Իրավունք

Հացադուլը դադարեցրած ցմահ դատապարտյալների առողջական վիճակը բավարար է

2 րոպեի ընթերցում

Հացադուլը դադարեցրած ցմահ դատապարտյալների առողջական վիճակը բավարար է

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները դիմում են գրել եւ տեղեկացրել հացադուլի դադարեցման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրանց առողջական վիճակը բավարար է եւ առայժմ որեւէ խնդիր այդ առնչությամբ չի ծագել:

Թե ինչով է պայմանավորված դատապարտյալների նման որոշումը, Գոռ Ղլեչյանն ասաց, որ առանց բացատրության դիմում են գրել եւ հայտարարել հացադուլի դադարեցման մասին: «Իրենք են որոշել դադարեցնել հացադուլը: Հացադուլավորներին այցելել են ՄԻՊ-ի գրասենյակից, նաև Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի զինծառայողներն են նրանց ցանկությամբ զրուցել նրանց հետ: Իսկ թե ինչով է պայմանավորված, չեմ կարող ասել, քանի որ այդ առնչությամբ բացատրություն չեն տվել»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

Սեպտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 29 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ էին հայտարարել: Նրանք պահանջում էին 2011թ. մայիսի 25-ի Քրեական օրենսգրքի փոփոխություններով դատապարտման համար սահմանել պատժաչափերի վերանայման հնարավորություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում