Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ստամբուլում հայկական համայնքի սեփականությունը վերադարձվել է տերերին

Ստամբուլում հայկական համայնքի սեփականությունը վերադարձվել է տերերին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում է կայացրել շուրջ 42 հազար քառակուսի մետր տարածք վերադարձնել հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, հայկական համայնքին վերադարձված տարածքի մեջ է մտնում նաև Ստամբուլի Զեյթինբուրնուի մարզադաշտը:

Հայկական գույքը հիմնադրամին վերադարձնելու վերջնական որոշումը կայացվել է 2014 թվականի հունվարի 22-ին: Սակայն Զեյթինբուրնուի քաղաքապետարանը դատարանում բողոքարկել էր որոշումը` պատճառաբանելով, թե հայկական համայնքին տարածքը վերադարձնելու որոշումը հակաօրինական է: Այդուհանդերձ, դատարանը չի բավարարել Զեյթինբուրնուի քաղաքապետարանի հայցը` տարածքը թողնելով հայկական համայնքին:

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն նշել է, որ ցանկանում են իրենց վերադարձված և 338 միլիոն թուրքական լիրա (մոտ 150 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ տարածքն օգտագործել ամենաարդյունավետ ձևով: Շիրինօղլուի խոսքով` այդ տարածքում ամենայն հավանականությամբ կկառուցվեն առևտրի կենտրոն, հյուրանոց կամ իջևանատուն, իսկ դրանցից ստացվող եկամուտը կօգտագործվի հիվանդանոցի և համայնքի կարիքները հոգալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am