Ուլի Վեգները հավատում է` Աբրահամը կարող է հաղթել մրցակցին նոկաուտով
15:53, 23 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգների կարծիքով Աբարհամի մարզավիճակում առաջընթաց կա:
«Աբրահամը լավ մարզավիճակում է, բավականին մեծ առաջխաղացում ունի: Փոլ Սմիթը բավականին ուժեղ մրցակից է և միշտ առաջ գնացող բռնցքամարտիկ: Աբրահամը պատրաստ է հաղթել մրցակցին նոկաուտով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուլի Վեգների խոսքը մեջբերում է Sportal.de կայքը:
Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի բրիտանացի Փոլ Սմիթի հետ: Մենամարտը կկայանա սեպտեմբերի 27-ին գերմանական Քիլ քաղաքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում