Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը դատապարտել է Դեր Զորի եկեղեցու ականահարումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը դատապարտել է Դեր Զորի եկեղեցու ականահարումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենք ժամանումից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խոր ցավով և հուզումով տեղեկացել է Դեր Զորի եկեղեցու ականահարման մասին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ հայրապետը խստորեն դատապարտել է ոճրային արարքը՝ նշելով. «Հայոց ցեղասպանության 100-ամյակի սեմին և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը մենք համարում ենք բարբարոսային արարք: Այս  ոճրի հետևում գտնվող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը և հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը՝ որպես Հայոց Ցեղասպանության նահատակների սրբավայր, չեն կարող քանդել մեր ժողովրդի հիշողության մեջ»:

Նորին Սրբությունը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արք. Երոնիմոս Բ. Արք.-ի հետ իր հանդիպումների ժամանակ  լայնորեն անդրադարձել է Դեր Զորի եկեղեցու ու համալիրի ավերման ոճրային արարքին: Վեհափառ հայրապետը  կոչ է ուղղել պետական, քաղաքական ու կրոնական պատասխանատուներին` խստորեն դատապարտել այս արարքը և այն օտար շրջանակների ուշադրությանը ներկայացնել:

 «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորումը սեպտեմբերի 21-ի առավոտյան պայթեցրել էր Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ուժգին պայթյունից եկեղեցին ամբողջովին ավերվել է: Տեղեկություններ կան, որ միայն կանգուն է մնացել եկեղեցու գմբեթը խաչով:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am