Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է Արամ Թամազյանին

ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է Արամ Թամազյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Թամազյանի պարգևատրման պաշտոնական արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, Գևորգ Կոստանյանը, Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում երկարամյա, անբասիր ծառայության համար և Անկախության տոնի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Արծվիի Թամազյանին պարգևատրել է հուշանվերով և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար:      

Գևորգ Կոստանյանը, ընդգծելով նախկին տեղակալի ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև մարդկային բարձր որակները, նրա ունեցած զգալի ավանդը ՀՀ իրավապահ համակարգի և մասնավորապես  դատախազության կայացման գործում, վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրա աշխատանքի արդյունքը տեսանելի կլինի նաև նոր աշխատավայրում:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am