Հասարակական

Սեպտեմբերի վերջին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի վերջին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի վերջին շաբաթվա սկզբին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Այժմ ջերմաստիճանի նվազում է դիտվում` սեպտեմբերի սկզբի համեմատ, Արարատյան դաշտում ջերմաստիճանն իջել է մինչև 28-30 աստիճան, հատկապես ջերմաստիճանի էական նվազում է դիտվում հանրապետության արևելյան շրջաններում` Լոռիում, Տավուշում, Սյունիքում: Կապանում առավելագույն ջերմաստիճանը 17 աստիճան է եղել, Մեղրիում` 22:

Առաջիկա երկու օրերին արևելյան շրջաններում ֆոնը կպահպանվի` անձրևներ, մառախուղ: Սկսած ամսի 22-ից` միայն արևելյան շրջաններում կդիտվի ջերմաստիճանի բարձրացում: Սեպտեմբերի 24-25-ին սպասվելու են տեղումներ, ջերմաստիճանի նվազում ողջ հանրապետությունում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Զարուհի Պետրոսյանը:

Օդերևութաբանի խոսքով` սեպտեմբերին դիտարկվել են շոգեր, որոնք սովորականից շատ են տևել, գերազացել են նորման: «Մինչև սեպտեմբերի կեսը Արարատյան դաշտում, ողջ հանրապետությունում գրանցվել է բարձր ջերմաստիճան: Առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը նորմայից բարձր էր 3 աստիճանով, երկորրդ տասնօրյակում`բարձր 2, որոշ շրջաններում` 3 աստիճանով»,-նշեց Զարուհի Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում