Շումախերին բուժելը շաբաթական 100 հազար ֆունտ արժե
21:55, 17 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերին ներկայում բուժում Է աշխարհի 15 լավագույն մասնագետների բրիգադը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով անգլիական մամուլը:
159 օր կոմայում անցկացրած Շումախերի Շվեյցարիայում գտնվող տան մոտ կառուցվել Է հատուկ հիվանդանոց, որտեղ եւ բուժվում Է մարզիկը ծանր վնասվածքից հետո:
«Մենք ամեն ինչ անում ենք Շումախերին օգնելու համար եւ օրվա բոլոր 24 ժամերի ընթացքում իր տրամադրության տակ ենք»,- ասել Է բժիշկներից մեկը:
Մարզիկի բուժման արժեքը շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ գումար Է կազմում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում