Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունն անցնում է նոր համազգեստի

Ոստիկանությունն անցնում է նոր համազգեստի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես է անցկացրել մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Ոստիկանության մամուլի ծառայությունից` Գասպարյանը կարևորել է ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությունը` որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ:

Ստուգատեսի ընթացքում ոստիկանության պետը ստուգել է ծառայողների նոր համազգեստները, դիտողություններ արել հայտնաբերված թերությունների վերաբերյալ, պահանջել վերջնական տեսքի բերել համազգեստները և գործընթացի պատասխանատուների հետ  քննարկել թերացումները շուտափույթ վերացնելու միջոցները:

Վլադիմիր Գասպարյանը նաև շնորհակալություն է հայտնել  դրական արդյունքի համար և հիշեցրել, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է համակարգի բարեփոխումները շարունակելու գործում:

Ստուգատեսի ավարտին տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am