Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԼՂ իշխանությունների կարծիքը պետք է հաշվի առնվի բանակցային գործընթացում. Ուորլիք

 ԼՂ իշխանությունների կարծիքը պետք է հաշվի առնվի բանակցային գործընթացում. 
Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարևորում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը բանակցային գործընթացին: «Շատ կարևոր է, որ բանակցային գործընթացում հնչի նաև Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանությունների ձայնը: Այդ իսկ պատճառով Մինսկի խմբի համանախագահներս հաճախակի այցելում ենք Ղարաբաղ, հանդիպում տեղի իշխանությունների հետ` նրանց կարծիքը նույնպես հաշվի առնելու համար»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 16-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց ամերիկացի համանախագահը:

Նրա գնահատմամբ` բանակցային գործընթացում ամենամեծ խնդիրներից մեկը կողմերի միջև վստահության պակասն է: «Ես դա նկատել եմ թե տեղի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, թե Բաքվում: ԵԱՀԿ-ի կողմից փոխվստահության հաստատմանն ուղղված առաջարկներ են արվել, սակայն անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը ընդունեն դրանք»,- նշեց դիվանագետը:

Անդրադառնալով միջսահմանային միջադեպերի հետաքննման հարցին` Ուորլիքը նկատեց, որ այս հարցում նույնպես Հայաստանը և Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ: «Շատ դժվար է պարզել, թե որ կողմն է հրահրել բռնությունները և ով է պատասխանատու դրանց համար: Փաստն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին: Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված կլինի սահմանին և շփման գծում լարվածության նվազեցմանը: Սակայն դա չի կարող միակողմանի լինել, այլ համաձայնեցված` կողմերի միջև: Երկու նախագահներն էլ միանշանակ պետք է հարգեն և հանձն առնեն պահպանել հրադադարը: Մենք նաև նախագահներից ակնկալում ենք իրենց ժողովուրդներին փոխանցել այն ուղերձը, որ խաղաղությունը հնարավոր է: Սահմանում զինադադարի խախտման գործողությունները բնականաբար չեն նպաստում խաղաղության գործընթացին»,- հավելեց նա` հույս հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Փարիզում ակնկալվելիք հանդիպումը արդյունավետ կլինի և խաղաղության նոր ուղիներ կնախանշվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am