Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանը համաշխարհային հանրության հետ պայքարում է օզոնային շերտի վերականգնման համար

Հայաստանը համաշխարհային հանրության հետ պայքարում է օզոնային շերտի 
վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ուղերձ է հղել Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 16-ին ողջ աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը: Օզոնային շերտի պաhպանությունը համամարդկային խնդիր է, որի լուծման համար չափազանց կարևոր է բոլոր պետությունների դերը: Օզոնային շերտը թեև կազմում է մթնոլորտի խտության ընդամենը 1/10000 մասը, սակայն  նրա պաշտպանիչ նշանակությունը կենսոլորտի համար անգնահատելի է, այն կլանում է արեգակից դեպի Երկիր մոլորակ եկող ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթների զգալի մասը և կարծես վահան, պաշտպանում կենդանական և բուսական աշխարհը:

Հայաստանի Հանրապետությունը, 1999 թվականի ապրիլի 28-ին միանալով «Օզոնային շերտի մասին›› Վիեննայի կոնվենցիային և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին›› Մոնրեալի արձանագրությանը, իր արժանի ներդրումն է կատարում օզոնային շերտի պահպանության գործում՝ անմասն չմնալով այդ կարևորագույն առաքելությունից:

2006թ. օզոնային շերտի պահպանության առաքելությունը մեր երկրում իրավական ուժ է ստացել` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին›› ՀՀ օրենքով, իսկ 2007-ին` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով: Օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման փուլային փոխարինումն օգնում է օզոնի շերտի պահպանությանը ներկա և ապագա սերունդների համար: Միջազգային հանրության ջանքերը ներկայում ուղղված են նաև օզոնային շերտի վերականգնմանը և ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը, ինչը նպաստում է մարդու առողջության և էկոհամակարգի պահպանությանը:

Դեռևս շատ անելիքներ կան, և Հայաստանը շարունակում է համաշխարհային հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար:

Պահպանենք օզոնային շերտը, չէ՞ որ այն պահպանում է մեզ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am