Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթուր Աբրահամը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին

Արթուր Աբրահամը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ. 

«Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը` մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Անչափ ոգևորող է նրա հաջողությունը եւ պարտավորեցնող այլոց համար` ապագա մրցումներում նման բարձունքներ նվաճելու համար: Շնորհավորում եմ Արթուրին եւ բոլորիս` այս մեծ հաղթանակի առթիվ: Հարգանքներս քեզ, Արթուր, դիտարժան մրցելույթ էր քո չեմպիոնական գոտեմարտը, դու ըմբշամարտի արքա ես, կեցցե'ս»,-իր ուղերձում ասել է Աբրահամը: 

«Արմենպրես»-ի հաղոդրմամբ, հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբիշ, 98 կգ քաշային կարգի Արթուր Ալեքսանյանը նվաճեց  հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հայ մարզիկը վճռական  մենամարտում 8:0 հաշվով ընդամենը 56 վայրկյանում պարտության մատնեց գերմանացի ըմբիշ Օլիվեր Հասլերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am