Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂՀ ԱԳ նախարարը դրական է գնահատել Բասկերի Երկրի խորհրդարանի ընդունած Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը

ԼՂՀ ԱԳ  նախարարը դրական է գնահատել  Բասկերի Երկրի խորհրդարանի  ընդունած 
Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Բասկերի Երկրի խորհրդարան, որտեղ հանդիպել է խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։

Մտքեր են փոխանակվել Արցախի և Բասկերի Երկրի օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Կարեն Միրզոյանը Բակարտչո Տեխերիա Օտերմինին է փոխանցել Արցախ այցելելու ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը։

Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպել է նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով նույն օրը Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից ընդունված ԼՂՀ ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևին, Կարեն Միրզոյանը դրական է գնահատել այն և նշել, որ, լինելով միջազգային հանրության աջակցության ևս մեկ կարևոր դրսևորում՝ ի սատարումն ԼՂՀ ազատ ու անկախ զարգանալու շարունակական ջանքերին, բանաձևը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի  զարգացմանն ու ամրապնդմանը:

Նույն օրը Կարեն Միրզոյանն այցելել է Գեռնիկա քաղաք, որտեղ հյուրընկալվել է Գեռնիկայի քաղաքապետ Խոսե Մարիա Գորոնյոյի կողմից։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը նշել է, որ ներկայացնում է մի երկիր, որի խաղաղ քաղաքացիները նույնպես պատերազմի արհավիրքների զոհ են դարձել, և խորապես հարգում է Գեռնիկայի անմեղ զոհերի հիշատակը։

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև այցելել է բասկ ժողովրդի համար սրբավայր համարվող Gernikako Arbola (Գեռնիկայի Ծառ), որտեղ տեղի է ունենում Բասկերի Երկրի լեհենդակարիների-նախագահների երդման արարողությունը։ 

Գեռնիկա քաղաքը բասկ ժողովրդի հնագույն կենտրոններից է։ 1937 թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվել է ռմբակոծման և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Այդ իրադարձությանն է նվիրված Պաբլո Պիկասոյի հանրահայտ «Գեռնիկա» նկարը (1937 թ.)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am