Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ պետքարտուղարի Թուրքիա այցը չի շրջանցի Հայաստանի հարցը

ԱՄՆ պետքարտուղարի Թուրքիա այցը չի շրջանցի Հայաստանի հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Անկարայում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ կարող է քննարկել նաև Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Աքշամ» պարբերականը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարն արդեն հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Վերջինս լրագրողներին հայտնել է, որ Քերիի այցի շրջանակներում իրենք ակնկալում են քննարկել Կիպրոսին, Հայաստանին և Ուկրաինային առնչվող հարցերը:

Իր խոսքում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ` Թուրքիայի հետ քննարկելու են մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները:

Չավուշօղլուից հետո ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am