Իրավունք

Քննչական կոմիտեի դեպարտամենտն արդեն ղեկավար ունի

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի դեպարտամենտն արդեն ղեկավար ունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Աշոտ Միքայելի Զալինյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակՍոնա Տռուզյանը: Աշոտ Զալինյանը ներկայումս դասախոս է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ամբիոնում:

2004-2011 թվականներին Զալինյանն աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ, դատախազությունում պետական ծառայության առաջին դասի խորհրդական:

Եղել է ՀՀ պետական վերահսկողության համակարգի, արտաքին և ներքին աուդիտի համակարգերի բարեփոխումների հանձնաժողովում ՀՀ արտաքին և ներքին վերահսկողության և աուդիտի համակարգերի բարեփոխումների հարցերով խորհրդական:

30-ից ավել գիտական աշխատությունների և մենագրության հեղինակ է:

Ամուսնացած է ունի երկու երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում