Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 2/28. Միխայիլ Պլյացկովսկու «Սկյուռիկի երգը» վերադարձել է վարկանիշային աղյուսակ

Մանկական բեսթսելեր 2/28. Միխայիլ Պլյացկովսկու «Սկյուռիկի երգը» վերադարձել է 
վարկանիշային աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:

«Բուկինիստ» հրատարակչության  «Մաշան ու արջըթռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Գրքին հաջորդում է «Բուկինիստ» հրատարակչության`   Միխայիլ Պլյացկովսկու «Սկյուռիկի երգը» մանկական ստեղծագործությունը, որը երկար ժամանակ չէր ընդգրկվել վարկանիշային աղյուսակում: Այն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:  Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնրավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Էդիթ Պրինտի» մանկական «Արևարևեկեկ» բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են հայ մանկագիրների գործերը: Ժողովածուն երկար դադարից հետո կրկին տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակում:

Յոթերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության   Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»  ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում: Այս ժողովածուն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը:   

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն («Արևիկ» հրատարակչություն) այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Էդիթ Պրինտ»-ի հրատարակած` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ» ժողովածուն: Ժողովածուն  նկարազարդ է,  ուրախ և գունեղ կերպարներով: Հ. Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն  ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում  տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի հիման վրա  նկարահանված  մուլտֆիլմը  ներառող տեսասկավառակ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 150
2 0

«Մաշան ու արջը.

թռչող ցախավելը»

Բուկինիստ 30
3 *

Միխայիլ Պլյացկովսկի

«Սկյուռիկի երգը»

Բուկինիստ 15
4 0

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 12
5 -2 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 10
6 +1 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 9
7 -2

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 8
8 0

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 7
9 0

Գրիմ Եղբայրներ

«Հեքիաթներ»

Արևիկ 6
10 -4

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ»

Էդիթ

Պրինտ

6

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am