Ֆալկաոն տեղափոխվել Է «Մանչեսթեր յունայթեդ»
11:04, 2 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիացի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոն «Մոնակո» ակումբից տեղափոխվել Է անգլիական «Մանչեսթեր յունայթեդ»:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով անգլիական ԶԼՄ-ները:
«Ես շատ ուրախ եմ, որ հանդես կգամ «Մանչեսթեր»-ի կազմում եւ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կսկսեմ աշխատել մարզիչ Լուիս վան Գալի ղեկավարությամբ»,-ասել Է Ֆալկաոն:
Նա «Մանչեսթեր»-ում կխաղա 9-րդ համարի մարզաշապիկով եւ շաբաթական 345 000 ֆունտ աստեռլինգ աշխատավարձ կստանա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում