Ֆալկաոն տեղափոխվել Է «Մանչեսթեր յունայթեդ»

Armenpress 11:04, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիացի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոն «Մոնակո» ակումբից տեղափոխվել Է անգլիական «Մանչեսթեր յունայթեդ»:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով անգլիական ԶԼՄ-ները:

«Ես շատ ուրախ եմ, որ հանդես կգամ «Մանչեսթեր»-ի կազմում եւ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կսկսեմ աշխատել մարզիչ Լուիս վան Գալի ղեկավարությամբ»,-ասել Է Ֆալկաոն:

Նա «Մանչեսթեր»-ում կխաղա 9-րդ համարի մարզաշապիկով եւ շաբաթական 345 000 ֆունտ աստեռլինգ աշխատավարձ կստանա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am