Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մալայզիա են հասցվել Boeing-ի աղետից զոհվածների մարմինները

Մալայզիա են հասցվել Boeing-ի աղետից զոհվածների մարմինները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամից հատուկ չվերթով Քուալա Լումպուր են հասցվել Ուկրաինայի տարածքում Boeing-ի աղետից զոհվածների ինը մարմիններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել սգո արարողություն, իսկ այնուհետեւ ամբողջ երկրում լռության րոպե է հայտարարվել:

Սա արդեն երրորդ ինքնաթիռն է, որը հայրենիք է փոխադրել Malaysia Airlines-ի օդանավի կործանման հետեւանքով զոհվածների մնացորդները: Ինչպես ավելի վաղ հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը, աղետյալ ինքնաթիռում գտնվող 43 մալայզիացիներից առայժմ ճանաչված են 32-ը, եւ բոլորն էլ արդեն տեղափոխվել են հայրենիք:

Թագավորության պաշտպանության նախարար Խիշամուդին Հուսեյնն իր հերթին ընդգծել է, որ «աղետի բոլոր զոհերին վերադարձնելը Մալայզիայի կառավարության գերակա խնդիրներից մեկն է»: Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է, որ փորձագետները վերադառնան Boeing-ի կործանման վայր:

Malaysia Airlines ընկերության Boeing 777-ը , որը չվերթ էր իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, հուլիսի 17-ին աղետի է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ թվով 298 մարդ, զոհվել են: Նրանց մեծամասնությունը՝ 196 մարդ, Նիդեռլանդների հպատակներ էին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am