Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ն հաղթեց Բունդեսլիգայի երկրորդ տուրում. «Աուգսբուրգ»-«Բորուսիա» 2-3

«Բորուսիա»-ն հաղթեց Բունդեսլիգայի երկրորդ տուրում. 
«Աուգսբուրգ»-«Բորուսիա» 2-3

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթեց «Աուգսբուրգ»-ին: «Աուգսբուրդ»-«Բորուսիա» 2-3:

Հյուրընկալվելով «Աուգսբուրգ»-ին` դորտմունդցիներին հաջողվեց հանդիպման մեկնարակյին րոպեներին առաջա անցնել հաշվի մեջ: Խաղի 11-րդ րոպեին գոլը խփեց «Բորուսիա»-ի 11 համար Մարկո Ռոյսը: Չէր անցել և 4 րոպե հաշիվը կրկնապատկեց Պապաստապուլոսը: Երկրորդ խաղակեսում դորտմունդցիներն ունեին տարածքային առավելություն: «Աուգսբուրգ»-ի ֆուտբոլիստները բաց թողած երկու գնդակից հետո էլ շարունակում էին հավասար պայքար մղել: Սակայն հանդիպման 78-րդ րոպեին Մարկո Ռոյսի անկյունայինի խաղարկումից հետո խառը իրավիճակում առաջին կողմնորոշվեց Ռամոսը` եռապատկելով հաշիվը: «Աուգսոբւրգ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման վերջնամասում խփել թիմի առաջին գնդակը:  Գոլն իր ակտիվում գրանցեց Ռաուլ Բոբադիլան: «Աուգսբուրգ»-ին հաջողվեց կրկնապակել հաջողությունը` հաշիվը կրճատեց Թիմ Մատացը: 

Հայաստանի Ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 

Բունդեսլիգայի երրորդ տուրում «Բորուսիա»-բ կխաղա «Ֆրայբուրգ»-ի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am