Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Ադամս» ընկերության հետ համագործակցելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Ադամս»  ընկերության հետ 
համագործակցելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներին, ըստ որոնց սկավառակների առևտրով զբաղվող «Ադամս»  ընկերությունը համագործակցում է  իրենց հետ, և դրա շնորհիվ շուկայում մենաշնորհային կարգավիճակ է ձեռք բերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ 2014 թ.  մայիսի 14-ին «Ադամս» ՍՊԸ-ի տնօրենը ոստիկանության Կենտրոնական  բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում  վաճառվում են բացառիկ հեղինակային իրավունքով «Ադամս» ՍՊԸ-ին պատկանող  «DVD», «MP3»  ֆորմատով սկավառակներ, ինչի արդյունքում խախտվում է ընկերության հեղինակային իրավունքը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ վաճառակետերը գտնվում են Սվաճյան 12/7 և Սվաճյան 12/7-52 հասցեներում:

Նախապատրաստված նյութերով  ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հունիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հունիսի 24-ին որոշում է կայացվել  «Ադամս» ՍՊ ընկերությանը` տուժող, իսկ ընկերության տնօրենին` տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասին:

Ընկերության տնօրենը  ցուցմունք է տվել, որ  մի շարք մուլտֆիլմերի, տեսահոլովակների ու ֆիլմերի  բազմացումն ու վաճառքը ՀՀ տարածքում հեղինակային բացառիկ իրավունքով պատկանում  են «Ադամս» ՍՊԸ-ին:  

Օգոստոսի 20-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2014 թ. որոշման հիման վրա Երևան քաղաքի Սվաճյան 12/7-52, Հասրաթյան 6 և Ծերենցի 5 հասցեներում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ֆորմատի լազերային սկավառակներ և համակարգիչ»:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Նախաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am