Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պորոշենկոն չեղյալ Է հայտարարել այցը Թուրքիա եւ Անվտանգության խորհրդի շտապ նիստ Է գումարում

Պորոշենկոն չեղյալ Է հայտարարել այցը Թուրքիա եւ Անվտանգության խորհրդի շտապ նիստ Է գումարում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկի մարզում իրադրության սրվելու կապակցությամբ չեղյալ Է հայտարարել աշխատանքային այցը Թուրքիա եւ հանրապետության Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի շտապ նիստ Է գումարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Դոնեցկի մարզում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ ես որոշում եմ ընդունել չեղյալ Է հայտարարել աշխատանքային այցը Թուրքիայի Հանրապետություն, քանի որ ռուսական զորք Է մտցվել Ուկրաինա»,-հայտարարել Է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը հայտնել Է, որ օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ՝ մշակելու հետագա գործողությունների պլանը: «Նախագահի տեղն այսօր Կիեւում Է»,-ընդգծել Է Պորոշենկոն:

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաեւ ասված Է, որ Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շտապ գումարում Է նախաձեռնում: Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինան կդիմի եվրոպական գործընկերներին՝ կոչ անելով հրավիրել Եվրամիության խորհրդի արտակարգ նիստ:

 «Աշխարհը պետք Է գնահատական տա Ուկրաինայում իրադրության կտրուկ սրվելուն»,-ասել Է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահի որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ Կիեւը պաշտոնապես ընդունել Է, որ կորցրել Է վերահսկողությունը Նովոազովսկի նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am