Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարը ցանկանում է բոլոր մարզերը համալրել նոր փրկարար և հրշեջ մեքենաներով

ՀՀ ԱԻ նախարարը ցանկանում է բոլոր մարզերը համալրել նոր փրկարար և հրշեջ 
մեքենաներով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը քայլեր է ձեռնարկում հանրապետության բոլոր մարզերը փրկարարական և հրշեջ նոր մեքենաներով ապահովելու համար: Այս մասին ֆրանսիական «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից նվիրաբերված փրկարար մեքենաների ցուցադրության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: «Մենք ցանկանում ենք բոլոր մարզերը համալրել նոր մեքենաներով: Եվ պետք է ասեմ, որ միայն մեքենաներով չենք բավարարվելու, այլ նաև հասնելու ենք մարզերում տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ ֆրանսիական կազմակերպության կողմից նախարարությանը նվիրաբերված բոլոր մեքենաները կտեղափոխվեն մարզեր: «Մենք որոշել ենք այս մեքենաներն ուղարկել լեռնային մարզեր: Արդեն քննարկում ենք, թե որ շրջաններ ենք ուղարկելու: Կարծում եմ, սահմանամերձ շրջաններ կուղարկենք, որտեղ անտառայն հրդեհներ շատ են լինում»,- ասաց Երիցյանը:

Նա ընդգծում է, որ սա ընդամենը առաջին քայլն է, և մարզերը նոր մեքենաներով համալրելու գործընթացը լինելու է շարունակական: «Այս մեքենաները նաև ամենագնացներ են և պետք են գալու ոչ միայն հրդեհների ժամանակ, այլ նաև ձմռանը արտակարգ պատահարների դեպքում: Մարզերում էլ դեռևս կան հին ժամանակներից մնացած մեքենաներ, որոնք արդեն փոխելու կարիք ունեն: Մենք կամաց-կամաց գնում ենք այդ փոփոխությունների ճանապարհով»,- եզրափակեց նախարարը:

«Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերվել է 4 «Ռենո» մակնիշի հրշեջ մեքենա` հրշեջ գույքով, 1 «Ռենո» մակնիշի փրկարարական մեքենա` փրկարարական գույքով, 1 «Պեժո» մակնիշի շտապօգնության մեքենա` շտապօգնությզն գույքով,  1 «Opel Vivaro» մակնիշի կապի կառավարման ավտոմեքենա, 3000 լիտր փրփրահեղուկ, հրշեջ-փրկարարական հանդերձանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]