Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը և Պորոշենկոն հնարավոր է ընդունեն համատեղ փաստաթուղթ

Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը և Պորոշենկոն հնարավոր է ընդունեն համատեղ 
փաստաթուղթ

ՄԻՆՍԿ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միության երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Նուրսուլթան Նազարբաևի և Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի միջև հանդիպումը մեկնարկել է Մինսկում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Իտառ-տասս»-ը, Մինսկ են ժամանել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Առևտրի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարներ` Կարել դե Գուխտն ու Գյունտեր Էթթինգերը, ովքեր ներկայացնում են Եվրահանձնաժողովը: Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքը կլինի ուկրաինական հողում խաղաղության հաստատումը:

Իր հերթին, ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ իր երկիրը մշտապես հարգել ու հարգելու է այլ երկրների ընտրությունը, բայց ոչ ի վնաս այլ պետությունների ու ՌԴ-ի հաշվին: Միաժամանակ, ՌԴ նախագահն օգտակար է համարել ՄՄ-ի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ծավալների աճը, սակայն կասկած հայտնել, որ դա հնարավոր կլինի Ուկրաինայի` Եվրամիության հետ ասոցացման պայմաններում: Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը վստահ է` Ուկրաինայի ճգնաժամը չի կարելի լուծել ուժային տարբերակով:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հանդիպման արդյունքներով ընդունել փաստաթուղթ, իսկ Ղազախստանի առաջնորդ Նազարբաևն կոչ է արել նույն ֆորմատով հանդիպում կազմակերպել նաև հաջորդ տարի` այս անգամ Աստանայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am