Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Բակո Սահակյանը Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է Աբխազիայի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Բակո Սահակյանը Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է Աբխազիայի Նախագահի 
պաշտոնում  ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռաուլ Խաջիմբային` Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգարժան Ռաուլ Ջումկի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու և Աբխազիայի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ձեզ գիտեն որպես փորձառու քաղաքական գործչի, ով էական ավանդ է ունեցել աբխազական անկախ պետականության կայացման գործում: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ կզարգանա ու կզորանա:

Լեռնային Ղարաբաղում կարևորում են Աբխազիայի հետ կապերի ամրապնդումը և հույս հայտնում, որ Ձեր նախագահության տարիներին մեր երկրների միջեւ փոխհարաբերությունները կհասնեն որակական նոր մակարդակի:

Ընդունեք մեկ անգամ ևս իմ ջերմ շնորհավորանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողության բարեմաղթանքները Ձեր բոլոր ձեռնարկումներում` հանուն եղբայրական Աբխազիայի խաղաղության ու բարգավաճման»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am