Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հրազդանցին Գյումրու ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենայում պահվող ատրճանակը

Հրազդանցին Գյումրու ոստիկաններին է ներկայացրել ավտոմեքենայում պահվող 
ատրճանակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները մայիսի 13-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մուշ-2 թաղամասում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «Ալֆա Ռոմեո» մեքենային: Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա վարորդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հրազդանցին ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին:

Ըստ աղբյուրի՝ 39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am