Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հյուսիսային պողոտան երևանցիներին կհանձնվի հոկտեմբերի սկզբին

Հյուսիսային պողոտան երևանցիներին կհանձնվի հոկտեմբերի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հյուսիսային պողոտան պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերի սկզբին: Այս մասին Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շինարարական աշխատանքները  վերջին շրջանում ավելի են ակտիվացել: «Ըստ շինարարների խոստումների և հիմնավորման հոկտեմբերի սկզբին մենք այս պողոտան կհանձնենք թե՛ մեր երևանցիներին, թե՛ մեր հյուրերին: Այս հատվածը շատ սիրված է երևանցիների կողմից: Այս ընթացքում նրանք և Երևանի հյուրերը չկարողացան վայելել պողոտան, սակայն մենք այն նորմալ և հարմար վիճակում կհանձնենք բոլորին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց «Տաշիր» ընկերությանը և Սամվել Կարապետյանին՝ պողոտայի բարեկարգման համար:  «Մոտ վեց միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է իրականացրել: Նա դա անում է Երևանի համար,  և նվիրում երևանցիներին»,-նշեց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային պողոտան վերջին տարիներին անմխիթար վիճակում էր: «Համոզված եմ, որ այս Հյուսիսային պողոտան մի քանի տասնյակ տարիներ կծառայի հանրությանը: Թեկուզև մեկ ամիս ուշանա, բայց թող լինի որակյալ»,-հավելեց նա:

Քաղաքապետը ծանոթացավ պողոտայի շինարարության ընթացքին, լսեց ճարտարապետներին և հորդորեց արագացնել պողոտայի շինարարությունը:

Հյուսիսային պողոտայում իրականացվող նորոգման աշխատանքներն ընթանում են պողոտայի 12 200քմ  ընդհանուր մակերեսով տարծքում։ Արդյունքում ամբողջությամբ կնորացվեն  պողոտայի 8600 քմ գրանիտե կենտրոնական և 3600 քմ բազալտե եզրային մակերեսները։  Նորոգման աշխատանքների ավարտին տեղադրված նախկին  60 քմ ընդհանուր մակերեսով 60 ծառամանների փոխարեն պողոտայում կլինի 270 քմ  ընդհանուր մակերեսով 67 ծառաման։ Ժամանակակից լուծումներով կթարմացվի և կնորացվի արտաքին լուսավորության համակարգը։ Պողոտայի երկու ծայրերում կգործեն զույգ շարժասանդուղքներ՝ 0.00 նիշից մինչև -1.0 նիշը։

Հյուսիսային պողոտան փողոց է Երևանի կենտրոնում։ Պողոտան իրար է կապում օպերայի շենքը և Հանրապետության հրապարակը։ Երկարությունը ավելի քան 500 մ է։ Պողոտայում տեղակայված են բնակելի շենքեր, ռեստորաններ, խանութներ և գրասենյակներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am