Հասարակական

Հանրակրթական դպրոցներում պարտադիր կրթությունը կարող է դառնալ 12-ամյա

1 րոպեի ընթերցում

Հանրակրթական դպրոցներում պարտադիր կրթությունը կարող է դառնալ 12-ամյա

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարտադիր 12-ամյա կրթության ներդրումը Հայաստանում արդյունավետ քայլ է համարում: Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ օրինագիծը դեռևս չի ընդունվել ՀՀ ԱԺ-ի կողմից:

«Օրինագիծն ԱԺ-ում է, և ես հույս ունեմ, որ աշնանային նստաշրջանում մեր գործընկերներն այն քննարկելու և ընդունելու հնարավորություն կունենան: Այս օրինագծով Հայաստանը կսահմանի պարտադիր կրթության ավելի բարձր նվազագույն շեմ: Մենք կանցնենք 12-ամյա կրթության հայեցակարգին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով, օրենքի ներդրումից հետո անհրաժեշտ է շատ աշխատել՝ ծրագիրը ներդնելու համար: «Օրենքն ընդամենը ծրագրի ներդրման սկիզբն է լինելու, 12-ամյա կրթությանն անցնելու համար մենք պետք է հավելյալ ջանքեր ներդնենք»,- նշեց նախարարը:

Նախարարը չի բացառում, որ նոր օրենքի ընդունումից հետո կարող է փոխվել նաև ընդունելության համակարգը:

Հանրապետությունում այժմ պարտադիր կրթությունը 9-ամյա է: 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը կարող է իր ցանկությամբ շարունակել ուսումը կամ անցնել աշխատանքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում