Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Կանեփ-կակաչ-2014» միջոցառման շրջանակում ոչնչացվել է 64 տ 776.4 կգ կանեփի զանգված

«Կանեփ-կակաչ-2014» միջոցառման շրջանակում ոչնչացվել է 64 տ 776.4 կգ կանեփի 
զանգված

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում օգոստոսի 25-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 64 տոննա 776.4 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 80 դեպք, որից 61-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 293 գրամ մարիխուանա, 1253.4 մլ դեզոմորֆին, 464 հատ սուբուտեքս թմրահաբ, 101 հատ հոգեմետ դեղահաբ, 4 հատ մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 14 քրեական գործ` 18 դրվագով: 

Բացահայտվել են ապօրինի ձկնորսության (Եղեգնաձորի ՈԲ), խարդախության (Տարոնի ՈԲ) և 6 բնակարանային գողության (Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ) դեպքեր:  Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք (2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ):

 Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ (Տավուշի ՈԲ), 1 հատ հրացան, 155 հատ փամփուշտ (Արագածի, Ապարանի ՈԲ), ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ (Գորիսի ՈԲ), 1 հատ կռփազենք (Մարտունու ՈԲ), 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ (Տարոնի ՈԲ): 

Տնամերձ 245 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 540 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 84 հատ քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 15 հետախուզվող:

ՀՀ ոստիկանության 2014թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 3-րդ կետի պահանջների համաձայն` «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն անց է կացվելու 2014 թ. օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 28-ը:

Միջոցառման նպատակն է` հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]