«Պարտիզան»-ի երկրպագուները Բելգրադում Հեյդար Ալիև արձանին Արցախի դրոշ են փակցրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբական «Պարտիզան»-ի երկրպագուները Եվրոպայի լիգայի «Պարտիզան»- «Նեֆթչի» (Բաքու) ֆուտբոլային թիմերի հանդիպման ընթացքում Բելգրադում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին փակցրել են Արցախի Հանրապետության դրոշով՝ ծածկելով արձանի վրա նրա անունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ֆեյսբուքյան օգտատեր Աբու Տրո Բերերյանից, ով սոցցանցի իր էջում տարածել է Արցախի դրոշով ծածկված Հեյդար Ալիևի արձանի լուսանկարը և գրել է. «Շնորհակալություն իմ սերբ ընկերներ: Մենք եղբայրներ ենք: «Պարտիզան»-«Նեֆթչի» խաղի ժամանակ սերբերը Ալիևի անունը ծածկում են Արցախի դրոշով»:
Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ- օֆ փուլի «Պարտիզան»- «Նեֆթչի» հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին: Հանդիպումն ավարտվել է սերբական թիմի հաղթանակով 3-2 հաշվով: