Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սփյուռքի նախարարությունը դատապարտում է Պողոս Աղոյանի հանդեպ բռնությունը

Սփյուռքի նախարարությունը դատապարտում է Պողոս Աղոյանի հանդեպ բռնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը խորապես մտահոգված է Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ բժիշկ Պողոս Աղոյանի նկատմամբ բռնության կիրառման փաստով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարությունը հայտարարություն է տարածել իրադարձության առնչությամբ:

«Սիրիայում տիրող քաղաքացիական պատերազմի հետևանքով Մայր Հայրենիքում ապաստան են գտել հազարավոր սիրիահայեր, որոնք այսօր ավելի շատ ունեն մեր աջակցության կարիքը: Ցավոք, պետք է արձանագրել, որ կենցաղային հողի վրա երբեմն տեղի ունեցող  դեպքերը ստվերում են նրանց ինտեգրման գործընթացը:  

ՀՀ սփյուռքի նախարարությունը դատապարտում է Պողոս Աղոյանի նկատմամբ բռնության կիրառումը ու հավատացած է, որ ՀՀ իրավապահ մարմինները կտան օբյեկտիվ գնահատական, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am