Հայազգի մարմնամարզուհին՝ Նանջինի օլիմպիադայի չեմպիոն
19:05, 20 Օգոստոս 2014
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը ներկայցնող մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը նվաճել է Նանջինի պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալ կանանց մարմնամարզության բազմամարտի մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Թութխալյանը 4 մրցաձեւերի արդյունքում վաստակել է 54,900 միավոր, 2-րդ տեղը զբաղեցրել Է բրազիլիացի մարմնամարզուհի Ֆլավիա Լոպեսը` 54,700 միավոր արդյունքով:, իսկ 54,150 միավորով բրոնզե մեդալը նվաճել է բրիտանացի Էլիսա Դաունին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում